Հիմք ընդունելով 18․05․2006 թվականի Հայաստանի Հանրապետության կառավարության N 912-Ն որոշման կարգի 2-րդ մասի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ և 18-րդ կետերը, հաշվի առնելով, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք, գյուղ Բագրատաշեն 2-րդ փողոց 14/1 բնակելի տուն հասցեում գտնվող կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հաշվի առնելով Արտաշես Արամայիսի Հարությունյանի դիմումը և հիմք ընդունելով 29․12․2023 թվականին տրված 20233ZYN6R հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- Օրինականացնել Հերիքնազ Կորյունի Հարությունյանի, Գայանե Արամայիսի Հարությունյանի և Արտաշես Արամայիսի Հարությունյանի սեփականությունը հանդիսացող Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք, գյուղ Բագրատաշեն 2-րդ փողոց 14/1 բնակելի տուն հասցեում՝ 11-016-0043-0007 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում առկա ընդհանուր՝ 83,4 քմ արտաքին մակերեսով ինքնակամ կառույցը` օժանդակ շինություն:
- Օրինական ճանաչված կառույցի համար սեփականատերերը Նոյեմբերյան համայնքի 900395112122 գանձապետական հաշվեհամարին պետք է վճարեն օրինականացման վճար 43750 (83.4 x 524.4) ՀՀ դրամի չափով:
- Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված 43750 ՀՀ դրամ գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
|