Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասով, հիմք ընդունելով անասնագոմ կառուցելու նպատակով հողամասի կատեգորիայի անհամապատասխանության փաստը և հաշվի առնելով Արեն Լեռնիկի Խաչիկյանի դիմումը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքում գտնվող, Արեն Լեռնիկի Խաչիկյանի սեփականությունը հանդիսացող 11-004-0186-0005 ծածկագրով 0.09139 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող կատեգորիայից փոխադրել՝ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերի կատեգորիայի: |