Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011 թվականի 1920-Ն որոշման 60-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 27․01․2025 թվականի թիվ 2/փ-33 դրական եզրակացությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Հաստատել ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-1 համակցված տարածական պլանավորման հետևյալ՝ 11-049-0118-0014 կադաստրային ծածկագրով 0.07525 հա մակերեսով նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական, գործառնական նշանակությունը այլ արտադրական օբյեկտների հողերից բնակավայրերի բնակելի կառուցապատման , ինչպես նաև 11-049-0118-0001 կադաստրային ծածկագրով 0.35076 հա մակերեսով նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը այլ կատերգորիայի հողամասից 0.08641 հա մակերեսով հողամասի բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողերի փոփոխությունները։ |