Այսօր: Շաբաթ, 19 Ապրիլի 2025թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



18 ապրիլի 2025 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության  2006 թվականի  մայիսի 18-ի N 731-Ն որոշումը, ՀՀ կառավարության  2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման  4-րդ բաժնի 33-րդ, 34-րդ, 34.2-րդ 35-րդ և 35.1 կետերով, հաշվի առնելով, որ Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող  Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքի Վ․ Տերյան փողոց, 7/34 ավտոտնակ հասցեում գտնվող  0․00646 մակերեսով հողամասում առկա ինքնակամ կառույցը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ այն կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի կազմում, ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հաշվի առնելով  Գագիկ Հայկի Գիշյանի 27/11/2024 թվականի դիմումը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․ Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքի Վ․ Տերյան փողոց, 7/34 ավտոտնակ հասցեում 0.00646 հա մակերեսով  բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի  վրա Գագիկ Հայկի Գիշյանի կողմից ինքնակամ կառուցված՝ 64․6 քմ արտաքին մակերեսով   կառույցի՝ ավտոտնակի, փոսորակի և բաց պատժգամբի նկատմամբ ճանաչել Նոյեմբերյան համայնքի սեփականության իրավունքը և օրինականացնել (հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանք՝ 2023T5W7CX):

2. Հանձնարարել Նոյեմբերյանի համանքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնին՝ սույն որոշմամբ օրինականացված կառույցի՝ ավտոտնակի  նկատմանբ իրավունքի պետական գրանցումը կատարելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր առաջարկությամբ դիմել ինքնակամ կառույցն իրականացրած՝ Գագիկ Հայկի Գիշյանին  գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի միջոցով կառույցը՝ 78120 ՀՀ դրամ արժեքով  (64․6 x 1209) և կառույցի սպասարկման համար անհրաժեշտ  64․6 քմ մակերեսով հողամասը՝  78880 ՀՀ դրամ արժեքով (64․6 x 1221) ձեռք բերելու համար:

3. Տրամադրվող հողամասի մակերեսը և սահմանները ընդունվում են սույն որոշմանը կից ներկայացված հողամասի հատակագծի մակերեսով և սահմաններով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արսեն Մամյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝d88bb9b5-4f49-4b88-b98e-bd9e449da97f



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner