Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով, հիմք ընդունելով Նոյեմբերյան համայնքի ավագանու 30․11․2023 թվականի թիվ 352-Ն որոշումը և հաշվի առնելով Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար բնակավայրում գործող «Մախսուդյան Լաուրա» ԱՁ-ի պատասխանատու անձի 29․03․2024 թվականի դիմում-հայտը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- Թույլատրել «Մախսուդյան Լաուրա» ԱՁ-ին 01.01.2024 թվականից մինչև 31.12.2024 թվականը Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար գյուղի 2 փողոց, 3 նրբ., տ. 5 հասցեի տարածքում զբաղվել ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների արտադրանքների վաճառքով:
- Որոշումը տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա:
|