Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի 2387-Ն «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» որոշմամբ՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Նոյեմբերյան համայնքի Այրում քաղաքի վարչական տարածքում գտնվող՝ 11-012-0102-0069 և 11-012-0102-0036 կադաստրային ծածկագրերով անշարժ գույքերի միավորումից առաջացած անշարժ գույքին տալ հասցե՝ գրանցելով համայնք Նոյեմբերյան, քաղաք Այրում Ս.Շահումյան փողոց, 18/2 խանութ հասցեում, փոստային դասիչ 4102։