Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հաշվի առնելով Նոյեմբերյան համայնքի ՀՏՍ ՀՈԱԿ-ին պատկանող JCB-3CX բազմաֆունկցիոնալ էքսկավատորի պահեստամասեր ձեռք բերելու նպատակով հրատապություն պահանջող ծախսեր կատարելու անհրաժեշտությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Թույլատրել Նոյեմբերյան համայնքի 2023 թվականի բյուջեից Նոյեմբերյան համայնքի ՀՏՍ ՀՈԱԿ-ին պատկանող JCB-3CX բազմաֆունկցիոնալ էքսկավատորի պահեստամասեր ձեռք բերելու նպատակով հրատապություն պահանջող 500000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ արժողությամբ ծախսերը կատարել մեկ անձից: |