Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 26 մայիսի 2016 թվականի N 550-Ն որոշումով և հաշվի առնելով Կարեն Արշակի Պողոսյանի կողմից ներկայացված դիմումը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Տալ համաձայնություն Նոյեմբերյան համայնք, գյուղ Հաղթանակ 1-ին փողոց, 49/1 հողամաս հասցեում գտնվող 11-043-0176-0062 կադաստրային ծածկագրով 0․11498 հա մակերեսով բնակավարերի հասարակական կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով վաճառելու Կարեն Արշակի Պողոսյանին՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող 11-043-0176-0062 կադաստրային ծածկագրով գույքի (վկայական՝ 16042025-11-0049 ) ընդլայնման նպատակով:
2. Օտարվող հողամասի ուղղակի վաճառքի գին սահմանել կադաստրային գնին համապատասխան` 1 քմ մակերեսի համար 217.8 ՀՀ դրամ: |