Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասին 22-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, ինչպես նաև հիմք ընդունելով Նոյեմբերյան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Տալ համաձայնություն Նոյեմբերյան համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Նոյեմբերյան համայնքի «Նոյեմբերյանի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ, Նոյեմբերյան համայնքի «Նոյեմբերյանի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ, Նոյեմբերյան համայնքի «Պտղավանի մանկապարտեզ» ՀՈԱԿ, Նոյեմբերյան համայնքի «Բագրատաշենի մանկապարտեզ» ՀՈԱԿ եվ Նոյեմբերյան համայնքի «Կողբի թիվ 2 մանկապարտեզ» ՀՈԱԿ անվանումները փոխարինել Նոյեմբերյան համայնքի «Նոյեմբերյանի թիվ 1 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ, Նոյեմբերյան համայնքի «Նոյեմբերյանի թիվ 2 մսուր- մանկապարտեզ» ՀՈԱԿ, Նոյեմբերյան համայնքի «Պտղավանի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ, Նոյեմբերյան համայնքի «Բագրատաշենի մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ և Նոյեմբերյան համայնքի «Կողբի թիվ 2 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ անվանումներով: |