Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, հիմք ընդունելով Նոյեմբերյան համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 29-ի թիվ 180-Ա որոշումը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած՝ Գագիկ Ժորայի Գուլքանյանի կողմից (նույնականացման քարտ 017457946, տրված՝ 13.02.2025 թվականին 047-ի կողմից) 17.07.2025 թվականին տրված համաձայնությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող քաղաք Նոյեմբերյան Վ. Տերյան փողոց, 7/49 ավտոտնակ հասցեում գտնվող 0.00386 հա մակերեսով հողամասում (ծածկագիր` 11-004-0039-0262, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման) առկա օրինականացված և համայնքային սեփականություն ճանաչված կառույցը՝ ավտոտնակը և սպասարկման համար նախատեսված 0.00386 հա մակերեսով հողամասը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով օտարել կառույցն իրականացրած՝ Գագիկ Ժորայի Գուլքանյանին:
2. Գագիկ Ժորայի Գուլքանյանը Նոյեմբերյանի համայնքապետարանի բյուջե պետք է վճարի 46700 ՀՀ դրամ 900395101158 հաշվին, որպես կառույցի օտարման գին և 47150 ՀՀ դրամ 900395101133 հաշվին, որպես հողամասի օտարման գին, իսկ անշարժ գույքի պետական գրանցման և միասնական տեղեկատվության համար համայնքի կողմից կատարված ծախս՝ 18000 ՀՀ դրամ 900395101570 հաշվին:
3. Վճարելուց հետո օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել անշարժ գույքի օտարման պայմանագիր: