|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 դեկտեմբերի 2024 թվականի N 664-Ա |
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒՑ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԻՐ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և նկատի ունենալով, որ Նոյեմբերյան համայնքի ք․ Նոյեմբերյան Հաղթանակի փողոց, 1/1 ավտոտնակ հասցեում գտնվող կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի ք․ Նոյեմբերյան Հաղթանակի փողոց, 1/1 ավտոտնակ հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը և հողամասում գտնվող կառույցը՝ օրինականացնելուց և համայնքային սեփականություն ճանաչելուց հետո ուղղակի վաճառքով օտարելու կամ վարձակալությամբ տրամադրելու համար, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգի: |
Կողմ -18 ԱՂԱԲԱԲՅԱՆ ԱՐՍԵՆ ԱԲՈՎՅԱՆ ԱՐՄԵՆ ԱՂԱՄՅԱՆ ՄՀԵՐ ԱՆԱՆՅԱՆ ՔԱՋԻԿ ԲԱՀԱԴՈՒՐՅԱՆ ՄԽԻԹԱՐ ԲԵԳԼԱՐՅԱՆ ՀԱՅԿԱՆՈՒՇ ԲԵՐՈՅԱՆ ԱԻԴԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՇՈՏ ԽԵՉՈՒՄՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ ՀԱԿՈԲՅԱՆ ԷՄՄԱ ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆ ԱՐՏԱԿ ՂՈՒԼԻՋԱՆՅԱՆ ՍԵՐՅՈԺԱ ՄԱՄՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՎԱՀԱԳՆ ՄԵԼԻՔՅԱՆ ԹԱՄԱՐԱ ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ՍԱՄՍՈՆ ՔՈՉԱՐՅԱՆ ԳՅՈՐԳԻ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|