Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ կետով, 5-րդ հոդվածի 5-րդ կետով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 4-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» որոշմամբ՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքի 11-004-0039-0001 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացնել 0.00359 հա մակերեսով հողամաս, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման:
2. Առանձնացված 0.00359 հա մակերեսով հողամասին և հողամասում առկա շինությանը տալ հասցե՝ գրանցելով Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան, քաղաք Նոյեմբերյան Կամոյի փողոց, 8/21 ավտոտնակ հասցեում, փոստային դասիչ՝ 4101:
3. Անշարժ գույքը, որպես գույքային առանձին միավոր, պետական գրանցում տալու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե: