Հիմք ընդունելով 18․05․2006 թվականի Հայաստանի Հանրապետության կառավարության N 912-Ն որոշման կարգի 2-րդ մասի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդև 18-րդ կետերը, հաշվի առնելով, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք, քաղաք Նոյեմբերյան, Նալբանդյան փողոց, 2 հասցեում գտնվող կառույցները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հաշվի առնելով Սասուն Արտաշի Մամյանի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Սասուն Արտաշի Մամյանին սեփականության իրավունքով պատկանող ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք, քաղաք Նոյեմբերյան, Կամոյի փողոց, 7/1 հասցեում գտնվող, 11-004-0048-0038 ծածկագրով հողամասում (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) առկա 65․9 քմ արտաքին մակերեսով ինքնակամ կառույցը՝ բնակելի տուն, ճանաչել օրինական։
2. Օրինական ճանաչված բնակելի տան համար սահմանել օրինականացման վճար՝ 79680 (յոթանասուն ինը հազար վեց հարյուր ութանասուն) ՀՀ դրամ։
3. Սեփականատերը բնակելի տան օրինականացման համար սահմանված 79680 (յոթանասուն ինը հազար վեց հարյուր ութանասուն) ՀՀ դրամ գումարը պարտավոր է մուծել Նոյեմբերյանի 900395101158 գանձապետական հաշվեհամարին:
4. Սույն որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված 79680 (յոթանասուն ինը հազար վեց հարյուր ութանասուն) ՀՀ դրամ գումարը 60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած: