Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ կետով, 5-րդ հոդվածի 5-րդ կետով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 4-հոդվածով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս բնակավայրի 11-015-0240-0002 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացնել 0․51885 հա մակերեսով հողամաս, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, հողատեսքը՝ բազմամյա տնկարկ։
2․ Առանձնացված հողամասի նկատմամբ որպես առանձին գույքային միավոր պետական գրանցում ստանալու նպատակով դիմել ՀՀ կադաստրի կոմիտե։