Ղեկավարվելով Հայաստանի Հանարապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրի տարածքում առկա չորացած և կիսաչոր ծառերը վտանգ են ներկայացնում հանրության համար՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Թույլատրել հատել հանրության համար վտանգ ներկայացնող Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրի համայնքային սեփականություն հանդիսացող տարածքում գտնվող 6 չոր և 2 կիսաչոր ծառերը:
2. Հատված ծառերը և նախկին վարչական շենքի կից տարածքում քամու հետևանքով ընկած 1 ծառը որպես վառելափայտ օգտագործելու նպատակով հատկացնել Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրի վարչական նստավայրին: |