Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Տալ համաձայնություն օտարել Նոյեմբերյան քաղաքի 11-004-0251-0095 ծածկագրով տարածքում գտնվող 1.02333 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, հողատեսքը` վարելահող).
1) օտարման մեկնարկային գին սահմանել 30 ՀՀ դրամ /1 քմ մակերեսի համար/:
2) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
3) տարածքի օտարման գործընթացն ապահովել 1 (մեկ) տարվա ընթացքում:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |