Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Նորոշումը, ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ բաժնի 33-րդ, 34-րդ, 34.2-րդ 35-րդ և 35.1 կետերը, հաշվի առնելով, որ Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող ք․ Նոյեմբերյան, Դպրոցականների փողոց, 15/2 ավտոտնակ հասցեում գտնվող 0.00250 հա մակերեսով՝ հողամասում առկա ինքնակամ կառույցը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ այն կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի կազմում, ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հաշվի առնելով Ժանետա Լազրի Բուդաղյանի կողմից 10.01.2024 թվականին տրված դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Օրինականացնել Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքի, Դպրոցականների փողոց, 15/2 ավտոտնակ հասցեում 11-004-0049-0006 կադաստրային ծածկագրով հողամասից 0․00250 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա Ժանետա Լազրի Բուդաղյանի կողմից ինքնակամ կառուցված ընդհանուր՝ 25 քմ արտաքին մակերեսով կառույցը՝ (ներքին մակերեսը՝ 22,2քմ) ավտոտնակը (հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանք՝ 2023WSKMUJ):
2. Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքի Դպրոցականների փողոց, 15/2 ավտոտնակ հասցեում գտնվող 0․00250 հա մակերեսով հողամասում Ժանետա Լազրի Բուդաղյանի կողմից ինքնակամ կառուցված ընդհանուր՝ 25 քմ արտաքին մակերեսով կառույցի (ավտոտնակ) նկատմամբ ճանաչել Նոյեմբերյան համայնքի սեփականության իրավունքը՝ սպասարկման համար նախատեսված 0․00250 հա մակերեսով, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման հողամասով և օրինականացնել։
3. Հանձնարարել Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնին սույն որոշմամբ օրինականցված կառույցի (ավտոտնակ) նկատմամբ իրավունքի պետական գրանցումը կատարելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր առաջարկությամբ դիմել ինքնակամ կառույցն իրականացրած Ժանետա Լազրի Բուդաղյանին՝ գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի միջոցով ավտոտնակը՝ 30230 ՀՀ դրամ արժեքով (25x1209) և նրա սպասարկման համար անհրաժեշտ 0․00250 հա մակերեսով հողամասը՝ 30530 ՀՀ դրամ արժեքով (25x1221) ձեռք բերելու համար։
4. Տրամադրվող հողամասի մակերեսը և սահմանները ընդունվում են սույն որոշմանը կից ներկայացված հողամասի հատակագծի մակերեսով և սահմաններով։