Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 26 մայիսի 2016 թվականի N 550-Ն որոշումով, ՀՀ կառավարության 8 մայիսի 2003 թվականի N 714–Ն որոշումով և հաշվի առնելով Սաշիկ Վանիկի Ասատրյանի դիմումը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Տալ համաձայնություն Նոյեմբերյան համայնքի Պտղավան բնակավայրի վարչական տարածքում՝ Նոյեմբերյան համայնք, գյուղ Պտղավան 1-ին փողոց, թիվ 39 հողամաս հասցեում գտնվող 11-055-0013-0009 կադաստրային ծածկագրով 0.012 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով վաճառելու Սաշիկ Վանիկի Ասատրյանին սեփականության իրավունքով իրեն պատկանող 11-055-0013-0004 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին՝ (վկայական՝ 2632797 ) սպասարկման տարածքի ընդլայնման նպատակով:
2. Բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի ուղղակի վաճառքի գին սահմանել կադաստրային գնին համապատասխան` 1 քմ մակերեսի համար 336,6 դրամ: |