Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով, որ Նոյեմբերյան համայնքի գյուղ Ոսկեպար 1 շինություն հասցեում գտնվող օրինական ճանաչված հացատունը, հյուրանոցը և շվաքարանը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի գյուղ Ոսկեպար 1 շինություն հասցեում գտնվող, 11-049-0233-0003 ծածկագրով 0.25 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ հատուկ պահպանվող տարածքների, գործառնական նշանակությունը՝ հանգստի համար նախատեսված) և հողամասում գտնվող օրինական ճանաչված կառույցները՝ հացատունը, հյուրանոցը և շվաքարանը ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Ռոմանոս Արտավազդի Գանջալյանին:
2. Օրինական ճանաչված կառույցների սպասարկման և պահպանման նպատակով հատկացված հողատարածքի և առկա շինությունների համար սահմանել օտարման գին ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշումով սահմանված գներով՝
1) 0.25 հա մակերեսով հողամասի համար՝ 609750 (վեց հարյուր ինը հազար յոթ հարյուր հիսուն) ՀՀ դրամ,
2) Օրինական ճանաչված հացատան, հյուրանոցի և շվաքարանի համար՝ 924430 (ինը հարյուր քսանչորս հազար չորս հարյուր երեսուն) ՀՀ դրամ:
3. Օրինական ճանաչված ինքնակամ շինություններն օգտագործել ըստ նպատակային և գործառնական նշանակության:
4. Գույքն օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի N 912-Ն որոշմամբ նախատեսված ժամկետներում: |