Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Տալ համաձայնություն մրցույթային կարգով վարձակալության տրամադրել ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող 0.08280 հա մակերեսով բնակավայրերի նշանակության հողամասը /ծածկագիր 11-004-0005-0003, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, հողատեսքը` խառը կառուցապատման/: 1) 0.08280 հա մակերեսով բնակավայրերի նշանակության հողամասի վարձակալության վարձավճարի մեկնարկային գին սահմանել 150 (հարյուրհիսուն) ՀՀ դրամ /ամսական/, 2) վարձակալության ժամկետ սահմանել 5 տարի, 3) վարձակալության տրամադրման գործընթացն իրականացնել 1 (մեկ) տարվա ընթացքում, 4) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
|