Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Մրցույթային կարգով վարձակալության տրամադրել ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրի սեփականությունը հանդիսացող 1.08446 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (ծածկագիր 11-040-0377-0010, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, հողատեսքը` վարելահող: 1) 1.08446 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի վարձակալության վարձավճարի մեկնարկային գին սահմանել տարեկան 30000 (երեսուն հազար) ՀՀ դրամ:
2) Վարձակալության ժամկետ սահմանել 25 տարի:
3) Վարձակալության տրամադրման գործընթացն իրականացնել 6 ( վեց ) ամսվա ընթացքում:
4) Տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
|