Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Արճիս բնակավայրում գտնվող համայնքի սեփականությունը հանդիսացող 11-015-0239-0080 կադաստրային ծածկագրով 0,23126 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը տրամադրել վարձակալությամբ․
1) վարձակալությամբ տրամադրվող 0,23126 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի մեկնարկային տարեկան վարձավճարը սահմանել 5000 ՀՀ դրամ,
2) վարձակալության ժամկետ սահմանել 24 տարի,
3) վարձակալության տրամադրման գործընթացն ավարտել մեկ տարվա ընթացքում,
4) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության: |