Գրանցող`
Արմինե Ամիրաղյան
Գրանցման ամսաթիվ`
03/10/2025 Բացատրություն`
Համայնքապետարանի կայքի տվյալներով վերջին հարցումները համայնքում կատարվել են դեռևս 2019 թվականին։
Լուծելու (մերժման) ամսաթիվ`
03/10/2025
Բացատրություն`
Վերջին տարիներին համայնքի պաշտոնական կայքում բնակիչների հետ առցանց հարցումներ չեն իրականացվել, քանի որ համայնքում աստիճանաբար ներդրվում է մասնակցային բյուջետավորման մեխանիզմը( ներկայումս իրականացվում են մոդելի ներդրման տեխնիկական աշխատանքները)։ Մասնակցային բյուջետավորումը հնարավորություն է տալիս, որ բնակիչները ոչ միայն կարծիք հայտեն առցանց հարցումների միջոցով, այլև անմիջականորեն մասնակցեն համայնքային ծրագրերի ընտրությանը, քննարկմանը և քվեարկությանը։ Այս մոդելը ավելի արդյունավետ և ներգրավված մասնակցություն է ապահովում․ խորհրդատվությունից դեպի որոշում կայացում։ Եթե առցանց հարցումները սահմանափակվում էին կարծիքների հավաքմամբ, ապա մասնակցային բյուջետավորումը բնակիչներին տալիս է իրական որոշում կայացնելու հնարավորություն՝ քվեարկելով համայնքի բյուջեից ֆինանսավորվող ծրագրերի օգտին, ապահովվելով թափանցիկության և հաշվետվողականության գործընթացը։ Մասնակցային բյուջետավորման ընթացակարգը հրապարակային է․ ծրագրերը ներկայացվում են, քննարկվում են բաց հարթակներում և վերջում իրականացվում է բաց քվեարկություն։ Սա ապահովում է ավելի բարձր վստահություն, քան սովորական հարցումները՝ խթանելով քաղաքացիների ակտիվությունը։ Բնակիչները ներգրավվում են ոչ թե միայն հարցմանը պատասխանելու, այլև նախագիծ առաջարկելու, քննարկելու և առաջ տանելու գործընթացում։ ՀՀ-ում ՏԻՄ-երի համար մասնակցային բյուջետավորումը աստիճանաբար դառնում է օրենսդրական պահանջ և թիրախային քաղաքականություն։ Այսինքն՝ հարցումների փոխարեն ավելի նախընտրելի է անցում կատարել այս նոր գործիքին։ Ուստի, կայքում առցանց հարցումների բացակայությունը չի նշանակում, թե համայնքը դադարեցրել է քաղաքացիների կարծիքը լսելը․ ընդհակառակը՝ այն անցել է ավելի լայն ու ներգրավված ձևաչափի՝ մասնակցային բյուջետավորման, որտեղ համայնքի յուրաքանչյուր բնակիչ ունի իր մասնակցությունն ու ձայնը։