Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշումը, ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ բաժնի 33-րդ, 34-րդ, 34.2-րդ 35-րդ և 35.1 կետերով, հաշվի առնելով, որ Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող Նոյեմբերյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոց, 7/17 ավտոտնակ հասցեում գտնվող 0.00245 հա մակերեսով հողամասում առկա ինքնակամ կառույցը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ այն կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի կազմում, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հաշվի առնելով Իննա Պավլենի Գուլքանյանի կողմից տրված դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոց, 7/17 ավտոտնակ հասցեում, կադաստրային ծածկագրով 11-004-0110-0054 հողամասից առանձնացված, 0.00245 հա մակերեսով հողամասում (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) Իննա Պավլենի Գուլքանյանի կողմից ինքնակամ կառուցված ընդհանուր՝ 24․5 քմ արտաքին մակերեսով կառույցը՝ ավտոտնակը, սպասարկման համար նախատեսված 0.00245 հա մակերեսով, օրինականացնել և ճանաչել Նոյեմբերյան համայնքի սեփականության իրավունքը (հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանք՝ 2023QRPBKK):
2. Հանձնարարել Նոյեմբերյանի համանքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնին՝ սույն որոշմամբ օրինականացված կառույցի նկատմանբ իրավունքի պետական գրանցումը կատարելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր առաջարկությամբ դիմել ինքնակամ կառույցն իրականացրած Իննա Պավլենի Գուլքանյանին գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի միջոցով ավտոտնակը՝ 29630 ՀՀ դրամ արժեքով և նրա սպասարկման համար անհրաժեշտ 0.00245 հա մակերեսով հողամասը՝ 29920 ՀՀ դրամ արժեքով ձեռք բերելու համար:
3. Տրամադրվող հողամասի մակերեսը և սահմանները ընդունվում են սույն որոշմանը կից ներկայացված հողամասի հատակագծի մակերեսով և սահմաններով։