Զեկուցողը համայնքի ավագանու անդամներին տեղեկացրեց, որ Նոյեմբերյան համայնքի խոշորացման արդյունքում նախկին գյուղապետարանների լուծարումից և նոր ընդհանուր համայնքապետարան ստեղծվելու ընթացքում կատարվել է աշխատակիցների պաշտոնների փոփոխություն, այսինքն բարձր դասային աստիճան զբաղեցնող աշխատակիցները զբաղեցնում են իրենց դասային աստիճանից ցածր պաշտոններ։ Նա նշեց նաև, որ <<Համայնքային ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի բ/ ենթակետով և <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանվում է այդ աշխատակիցներին հավելավճար տալու մասին պահանջը։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով<<Համայնքային ծառայության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի բ/ ենթակետով և <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ մասով՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
Հաստատել Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների և Նոյեմբերյանի համայնքապետարանի ենթակայության ՀՈԱԿ-ներում և հիմնարկներում գնումների գործընթաց վարող որակավորում ստացած աշխատակիցներին հավելավճար վճարելու կարգը՝ ըստ հավելվածի:
|