Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և հիմք ընդունելով «ՎԻ ԷՄ-ԱՐ ՓԻ» ՍՊԸ-ի կողմից 2003 թվականի արտադրության VAZ 21213 մակնիշի ավտոմեքենայի շուկայական արժեքի գնահատման թիվ ՎՄ-30/3836 հաշվետվությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Տալ համաձայնություն օտարել Նոյեմբերյանի համայնքապետարանին պատկանող սպիտակ գույնի VAZ 21213 թեթև մարդատար /թափքի տեսակը՝ ունիվերսալ, թողարկման տարեթիվը՝ 2003, հաշվառման համարանիշ՝ 252CQ61, շարժիչի տեսակը՝ բենզինային, gasoline, շարժիչի հզորությունը՝ 59/80/ավտոմեքենան:
2. Ավտոմեքենայի օտարման մեկնարկային գին սահմանել 1 100 000 (մեկ միլիոն հարյուր հազար) ՀՀ դրամ: