Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշումը, ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ բաժնի 33-րդ, 34-րդ, 34.2-րդ 35-րդ և 35.1 կետերով, հաշվի առնելով, որ Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող Նոյեմբերյան քաղաքի Վ․ Տերյան փողոց, 3/13 ավտոտնակ հասցեում գտնվող 0.00457 հա մակերեսով հողամասում առկա ինքնակամ կառույցը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ այն կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի կազմում, ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հաշվի առնելով Սերժիկ Ասլանի Աբովյանի կողմից լիազորված անձ՝ Բաղիշ Սերժիկի Աբովյանի կողմից տրված դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքի Վ․ Տերյան փողոց, 3/13 ավտոտնակ հասցեում, կադաստրային ծածկագրով 11-004-0039-0085 հողամասից առանձնացված, 0.00369 հա և 11-004-0039-0001 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0․00088 մակերեսով հողամասում (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) Սերժիկ Ասլանի Աբովյանի կողմից ինքնակամ կառուցված ընդհանուր՝ 45․7 քմ արտաքին մակերեսով կառույցը՝ ավտոտնակ, սպասարկման համար նախատեսված 0.00457 հա մակերեսով, օրինականացնել և ճանաչել Նոյեմբերյան համայնքի սեփականության իրավունքը (հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանք՝ 2023T3JUHZ):
2.Հանձնարարել Նոյեմբերյանի համանքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնին՝ սույն որոշմամբ օրինականացված կառույցի նկատմանբ իրավունքի պետական գրանցումը կատարելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր առաջարկությամբ դիմել ինքնակամ կառույցն իրականացրած Սերժիկ Ասլանի Աբովյանի կողմից լիազորված անձ՝ Բաղիշ Սերժիկի Աբովյանին՝ գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի միջոցով ավտոտնակը ՝ 55260 ՀՀ դրամ արժեքով և նրա սպասարկման համար անհրաժեշտ 0.00457 հա մակերեսով հողամասը՝ 55800 ՀՀ դրամ արժեքով ձեռք բերելու համար:
3. Տրամադրվող հողամասի մակերեսը և սահմանները ընդունվում են սույն որոշմանը կից ներկայացված հողամասի հատակագծի մակերեսով և սահմաններով: