Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին և 2-րդ հոդվածի պահանջներով և հաշվի առնելով, որ բնակելի տունը և օժանդակ շինությունը չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, ինչպես նաև հաշվի առնելով Աշոտ Լևոնի Հովհաննիսյանի լիազորված անձ Ալեն Ռաֆիկի Հարությունյանի 04․11․2025 թվականին տրված դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բերդավան գյուղի 4-րդ փողոց, 27/2 հասցեում գտնվող (կադաստրային ծածկագիր 11-019-0102-0003) Աշոտ Լևոնի Հովհաննիսյանին պատկանող 0.12 հա մակերեսով հողամասին կից ավել օգտագործվող 0․01824 հա մակերեսով հողամասի (հողամասի ընդհանուր մակերեսը՝ 0.13824 հա) նկատմամբ ճանաչել Աշոտ Լևոնի Հովհաննիսյանի (ծնված 27․04․1959 թվականին) սեփականության իրավունքը։
2. ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բերդավան գյուղի 4-րդ փողոց, 27/2 բնակելի տուն հասցեում գտնվող, 11-019-0102-0003 կադաստրային ծածկագրով հողամասում առկա բնակելի տան (102.3 քմ մակերեսով, կառուցված 1980 թվականին), ԲՊ կամ ԱՀ-ի (36.4 քմ մակերեսով, կառուցված 1980.թվականին) և ծածկի (55.8 քմ մակերեսով, կառուցված 1982 թվականին) նկատմամբ ճանաչել Աշոտ Լևոնի Հովհաննիսյանի (ծնված 27․04․1959 թվականին) սեփականության իրավունքը։