Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, նկատի ունենալով, որ Նոյեմբերյան համայնքի գյուղ Բերդավան 41-րդ փողոց թիվ 10 հասցեում գտնվող օրինական ճանաչված ինքնակամ կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի գյուղ Բերդավան 41-րդ փողոց թիվ 10 հասցեում գտնվող, 11-019-0313-0009 ծածկագրով տարածքում առկա 0.14734 հա մակերեսով հողամասը և հողամասում գտնվող 244.48 քմ արտաքին մակերեսով օրինական ճանաչված ինքնակամ կառույցը՝ արհեստանոց, (նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների) ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Բորիս Հրաչիկի Զուրաբյանին:
2. Օրինական ճանաչված ինքնակամ կառույցի սպասարկման և պահպանման նպատակով հատկացված հողատարածքի և առկա շինության համար օտարման գին սահմանել՝
1) 0.14734 հա մակերեսով հողամասի համար՝ 655650 (վեց հարյուր հիսունհինգ հազար վեց հարյուր հիսուն) ՀՀ դրամ,
2) 244.48 քմ արտաքին մակերեսով կառույցի համար՝ 268950 (երկու հարյուր վաթսունութ հազար ինը հարյուր հիսուն) ՀՀ դրամ:
3. Օրինական ճանաչված ինքնակամ կառույցն օգտագործել ըստ նպատակային և գործառնական նշանակության:
4. Գույքն օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի N 912-Ն որոշմամբ նախատեսված ժամկետներում:
5.Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից: