Այսօր: Չորեքշաբթի, 1 Հոկտեմբերի 2025թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 273
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 280-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 09-Ի ԹԻՎ 255-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

  1. Նոյեմբերյան համայնքի ավագանու 2025 թվականի սեպտեմբերի 09-ի թիվ 255-Ա որոշումը շարադրել նոր խմբագրությամբ.Նոյեմբերյան համայնքի ավագանին չի առարկում, որ Նոյեմբերյան համայնքի «Համայնքային տնտեսությունը սպասարկող» ՀՈԱԿ-ը Լիզինգատուի հետ Լիզինգատուի կողմից առաջարկվող/Լիզինգատուի իրավասու մարմնի կողմից որոշված պայմաններով (այդ թվում նաև՝ տոկոսադրույք, նախավարձ, տուժանք և այլն) Գույքը սեփականության իրավունքով ձեռք բերելու պայմանով ցանկացած տոկոսադրույքով կնքի առավելագույնը 92700000 (իննսուներկու միլիոն յոթ հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով, ընդ որում՝ գումարի չափի ավելացման հնարավորությամբ, պայմանավորված այդ թվում նաև լիզինգի առարկաների ձեռքբերման հետ կապված ծախսերի (ներառյալ ձեռքբերման պայմանագրով նախատեսված ինդեքսավորման, ներմուծման, փոխադրման ու մատակարարման ծախսերի և/կամ փոխարժեքի տատանմամբ և/կամ արժութային փոխարկմամբ, մինչև 60 ամիս ժամկետով (ժամկետի հաշվարկը սկսվում է Լիզինգի պայմանագրի շրջանակում հանձնման-ընդունման ակտի ստորագրման պահից) լիզինգի պայմանագիր (որոշման մեջ հիշատակվելու դեպքում, այսուհետ նաև՝ Լիզինգի պայմանագիր) ապահովելով տոկոսադրույքի, նախավարձի և Լիզինգի պայմանագրով (ներառյալ՝ հավելվածներով, հանձնաման- ընդունման ակտով) նախատեսվելիք այլ վճարումների  պատշաճ կատարումը, որի շրջանակներում Հիմնարկի կողմից մրցույթների արդյունքում հաղթող ճանաչված ընկերությունից Լիզինգատուն ձեռք է բերելու 51500000 (հիսունմեկ միլիոն  հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ արժեքով Գույք:
  2. Կնքել/ստորագրել Լիզինգի պայմանագրի հավելվածները և (կամ) Լիզինգի պայմանագրում փոփոխություն և (կամ) լրացում կատարելու համաձայնագրերը և ստորագրել վերջինիս կնքման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: 
  3. Համաձայնություն տալ լիզինգի գումարի փոփոխմանը լիզինգի գումարի մեջ ներառվող վճարների և ծախսերի չափի փոփոխությամբ, ինչպես նաև արտարժույթի փոխարժեքի փոփոխությամբ, պայմանավորված փոփոխված չափին համապատասխան:
  4. Ի ապահովումն Լիզինգատուի և Նոյեմբերյան համայնքի «Համայնքային տնտեսությունը սպասարկող» ՀՈԱԿ-ի միջև կնքվելիք 92700000 (իննսուներկու միլիոն յոթ հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով, մինչև 60 ամիս ներառյալ ժամկետով Լիզինգի գլխավոր պայմանագրի՝  կնքել համապարտ պատասխանատվությամբ երաշխավորության պայմանագիր:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակամանը հաջորդող օրվանից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԻՆԵ ԱՄԻՐԱՂՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner