Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Նոյեմբերյան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 11-Ա որոշման հավելվածում կատարել փոփոխություն՝ 5-րդ բաժնի 24-րդ մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ա) զարգացման ծրագրերի, ֆինանսաբյուջետային, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով (զբաղվում է համայնքի հնգամյա զարգացման ծրագրի, տարեկան աշխատանքային պլանի, գույքի կառավարման տարեկան ծրագրի, բյուջեի, վարկերի, փոխառությունների, հարկերի, տուրքերի վճարների, առևտրի, սպասարկման, գովազդի և այլ ֆինանսատնտեսական հարցերով)
բ) քաղաքաշինության, հողօգտագործման և անշարժ գույքի հարցերի մշտական հանձնաժողով (զբաղվում է ճարտարապետության, քաղաքային և գյուղական բնակավայրերի քաղաքաշինության, հողային ֆոնդի օգտագործման և պահպանման, գյուղատնտեսության, բնակարանային ֆոնդի և այլ՝ անշարժ գույքին վերաբերվող հարցերով)
գ)կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով (զբաղվում է մշակույթի, կրթության, զբոսաշրջության, երիտասարդության, սպորտի, առողջապահության, բնության պահպանության, սոցիալական, մայրության և մանկության հաշմանդամության, աշխատանքի զբաղվածության, հասարակայնության հետ և արտաքին կապերի հարցերով)
դ) իրավական, պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողով (զբաղվում է համայնքային խնդիրների համակարգային խնդիրների լուծման նպատակով մշակված կանոնակարգերի, կանոնադրությունների, ընթացակարգերի, կանոնների, կարգերի և այլ իրավական ակտերի նախագծերի ուսումնասիրման և քննարկամն, բնակավայրերի պաշտպանությանը և անվտանգությանը առնչվող հարցերով)
ե) ենթակառուցվածքներին և կոմունիկացիաներին առնչվող հարցերով մշտական հանձնաժողով (զբաղվում է համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին, համայնքային հիմնարկներին առնչվող էներգետիկ, կապի և այլ հաղորդակցությունների կոմունալ տնտեսությունների հարցերով)»:
2. Նոյեմբերյան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2-Ա որոշման հավելվածում կատարել լրացում՝ հավելվածը լրացնել 5.1 կետով և այն շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Համայնքի ավագանու հերթական նիստերի սկիզբը սահմանել 15:00-ն, իսկ արտահերթ նիստերի գումարման ժամը սահմանել ըստ անհրաժեշտության»:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|