Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունվարի 6-ի թիվ 186-Ն հրամանը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Տալ համաձայնություն Նոյեմբերյան համայնքի ղեկավարի առաջարկությանը` սխալմամբ որպես քաղաքացու սեփականություն քարտեզագրված Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքի վարչական տարածքի 11-004-0049-0005 ծածկագրում առկա 0․01886 հա մակերեսով հողամասի (նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման) նկատմամբ ճանաչել Նոյեմբերյան համայնքի սեփականության իրավունքը: |