Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1.ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն բնակավայրում գտնվող համայնքի սեփականությունը հանդիսացող 11-016-0102-0005 կադաստրային ծածկագրով 0,269 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` վարելահող) տրամադրել վարձակալությամբ:
2.Վարձակալությամբ տրամադրվող 0.269 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի մեկնարկային տարեկան վարձավճարը սահմանել 4000ՀՀ դրամ,
3.վարձակալության ժամկետ սահմանել 24 տարի,
4.տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության,
5.վարձակալության տրամադրման գործընթացն ավարտել երկու տարվա ընթացքում: |