Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ կետով, 5-րդ հոդվածի 5-րդ կետով և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 4-րդ հոդվածով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Նոյեմբերյան համայնքի Կողբ գյուղում գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող 11-041-0200-0001 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացնել 0.48199 հա մակերեսով հողամաս նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող:
2. Առանձնացված 0․48199 հա մակերեսով հողամասի նկատմամբ որպես առանձին գույքային միավոր պետական գրանցում կատարելու նպատակով դիմել ՀՀ կադաստրի կոմիտե: