Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ  կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ 
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Տալ համաձայնություն Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող ՝ Այրում քաղաքի վաչական տարածքի  Պահածոյագործների փողոց 25 հողամաս հասցեում գտնվող, 11-012-0102-0092 կադաստրային ծածկագրով (նպատակային նշանակությունը՝  բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման) 0.00638 հա մակերեսով հողամասը աճուրդային կարգով վաճառելու համար: 
     1) Օտարվող հողամասի  1քմ մակերեսի համար  մեկնարկային գին սահմանել 1300 ՀՀ դրամ:   
    2) Հողամասն օգտագործել ըստ նպատակային նշանակության: 
    3) Տարածքի օտարման գործընթացն ապահովել 1 (մեկ) տարվա ընթացքում:  |