|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
31 հուլիսի 2025 թվականի N 1529-Ա |
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ, ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՑԱԾՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔՆ ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ՀՈՂԱՏԵՍՔԻ ՓՈԽԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ կետով, 5-րդ հոդվածի 5-րդ կետով , «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 4-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 43-րդ հոդվածով, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի «ՀՀ գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման մասին» թիվ 1066-Ն որոշմամբ հաստատված կարգի 7-րդ կետը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
-
Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրի վարչական տարածքում գտնվող 11-040-0235-0001 ընդհանուր կադաստրային ծածկագրով անշարժ գույքից առանձնացնել 0․52059 հա մակերեսով հողամաս, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական նշանակության, գործառնական նշանակությունը՝ վարելահող:
-
Առանձնացված 0.52059 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողը փոխադրել նույն կարգի ավելի բարձրարժեք հողատեսքի՝ գյուղատնտեսական նշանակության պտղատու այգու (կորիզավոր):
-
Առանձնացված հողամասին որպես առանձին գույքային միավոր պետական գրանցման ներկայացնելու նպատակով դիմել ՀՀ կադաստրի կոմիտե:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|