Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նոյեմբերյան համայնք գյուղ Բերդավան 46-րդ փողոց 6/1 հասցեում գտնվող հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, ինչպես նաև ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ և հիմք ընդունելով Արկադի Աղվանի Աբովյանի 20.01.2025 թվականի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
ՀՀ Տավուշի մարզի, Նոյեմբերյան համայնքի, Բերդավան գյուղի 46-րդ փողոց, 6/1 հողամաս հասցեում գտնվող Արկադի Աղվանի Աբովյանին պատկանող 0.09 հա մակերեսով (կադաստրային ծածկագիր 11-019-0025-0009, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) հողամասին կից փաստացի ավել օգտագործվող 0.00812 հա մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչել Արկադի Աղվանի Աբովյանի (ծնված 14.01.1983 թվականին) սեփականության իրավունքը: