Ղեկավարվելով <<Տեղական ինքանկառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 92-րդ հոդվածի 4-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1․2 հոդվածի 16-րդ մասի պահանջներով և հաշվի առնելով Եվրոպայի խորհրդի կողմից «Նոյեմբերյանի համայնքապետարանի շենքի մուտքի, սպասասրահների վերանորոգում և կահավորում» ծրագիրն իրականացնելու նպատակով գումար տրամադրելու փաստը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Առաջարկել Նոյեմբերյան համայնքի ղեկավարին՝ Եվրոպայի խորհրդի կողմից տրամադրվող «Նոյեմբերյանի համայնքապետարանի շենքի մուտքի, սպասասրահների վերանորոգում և կահավորում» ծրագրի ֆինանսական միջոցները Նոյեմբերյան համայնքի բյուջե ներգրավելու համար դիմել ՀՀ Ֆինանսների նախարարություն՝ արտաբյուջետային հաշիվ բացելու նպատակով։ |