Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրում գտնվող համայնքի սեփականությունը հանդիսացող 11-019-0310-0008 կադաստրային ծածկագրով 0.09872 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության կորիզավոր այգին տրամադրել վարձակալությամբ.
1) վարձակալությամբ տրամադրվող 0.09872 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի մեկնարկային տարեկան վարձավճարը սահմանել 5000 ՀՀ դրամ,
2) վարձակալության ժամկետ սահմանել 24 տարի,
3) վարձակալության տրամադրման գործընթացն ավարտել մեկ տարվա ընթացքում,
4) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության: