Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ, 9-րդ և 16-րդ մասերով, հիմք ընդունելով Յուրիկ Ջահանբեկի Իսրայելյանի սեփականության վկայագիրը, հաշվի առնելով քաղաքացի Ջահան Յուրիկի Իսրայելյանի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք գյուղ Ջուջևան, 6-րդ փողոց, 15-րդ նրբանցք, 4 անասնաշենք հասցեում գտնվող ընդհանուր 1316․33 քմ ներքին մակերեսով կառույցների (անասնաշենք, ջրամբար, սիլոսի հոր) համար որպես պահպանման և սպասարկման տարածք, Ջուջևան բնակավայրի վարչական տարածքում գտնվող 11-056-0238-0001 կադաստրային ծածկագրով հողամասից 0.14639 հա մակերեսով և 11-056-0238-0003 կադաստրային ծածկագրով հողանասից 0.5193 հա մակերեսով, ընդհանուր 0.66576 հա մակերեսով նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների) անհատույց, սեփականության իրավունքով տրամադրել Ջահան Յուրիկի Իսրայելյանին: