Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, 7-րդ հոդվածի 8-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011 թվականի 1920-Ն որոշման 60-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 05․02․2025 թվականի թիվ 2/փ-52 դրական եզրակացությունը, Նոյեմբերյան համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 11-ի թիվ 165-Ա որոշումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայի վարչական տարածքում գտնվող սեփականության իրավունքով Թամարա Արտաշի Նասիբյանին, Հմայակ Լադիկի Նասիբյանին, Դավիթ Հմայակի Նասիբյանին, Գարիկ Հմայակի Նասիբյանին և Լիանա Հմայակի Նասիբյանին պատկանող 11-041-0358-0037 կադաստրային ծածկագրով 0.09185 հա մակերեսով (նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ վարելահող) հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխել նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման հողերի կատեգորիայի:
2. Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի 11-041-0358-0037 ծածկագրով 0.09185 հա մակերեսով անշարժ գույքի սեփականատերերը Նոյեմբերյանի համայնքապետարանի 900395101133 գանձապետական հաշվեհամարին պետք է մուծեն հողամասի կադաստրային արժեքի տարբերությունը՝ (514.8-65․5) x 918․5 = 412690 ՀՀ դրամ: