Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով և <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով Բերդավան բնակավայրի բնակիչ Մարտին Սարգսի Մարալչյանի դիմումը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրի 2-րդ փողոց թիվ 2 հասցեում Նոյեմբերյան համայնքի <<Բերդավանի Գարիկ Ալեքսանյանի անվան երաժշտական դպրոց>> ՀՈԱԿ-ի շենքի 1-ին հարկի 26.07 քմ մակերեսով տարածքը, որպես հասարակական սպասարկման օբյեկտ, 25 (քսանհինգ) տարի ժամկետով, վարձակալական հիմունքներով տրամադրել Մարտին Սարգսի Մարալչյանին: ա) վարձակալության համար վարձավճար սահմանել ամսական 150 ՀՀ դրամ /1 քմ մակերեսի համար/, վարձավճարի ամսական ընդհանուր գումարը 3910 ՀՀ դրամ: բ) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության: գ) տարածքի վարձակալության տրամադրման գործընթացն ապահովել 3 /երեք/ ամսվա ընթացքում: |