Այսօր: Շաբաթ, 10 Մայիսի 2025թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 94-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐՄԻՆԵ ԱՄԻՐԱՂՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ,,ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ,, ՊՈԱԿ-Ի ,,ՏԱՎՈՒՇ,, ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով և <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, հաշվի առնելով Նոյեմբերյան համայնքի տարածքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության <<Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն>> ՊՈԱԿ-ի <<Տավուշ>> մասնաճյուղի առկայության կարևորությունը և ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ Լարիսա Աբազյանի 25.06.2018 թվականի դիմումը՝ 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

  1. Նոյեմբերյան քաղաքի Գագարինի փողոց թիվ 1 հասցեում գտնվող Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող ոչ բնակելի շենքային տարածքից 8.7 քմ տարածք 3 (երեք) տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության <<Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն>> ՊՈԱԿ-ի <<Տավուշ>> մասնաճյուղին, ՊՈԱԿ-ի կողմից մատուցվող ծառայությունները Նոյեմբերյանի տարածաշրջանում իրականացնելու նպատակով:
  2. Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՐԵՆ ԱԲԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԻՆԵ ԱՄԻՐԱՂՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Համայնքի ղեկավարը հայտարարեց, որ Նոյեմբերյան համայնքի ավագանուն և համայնքի ղեկավարին է դիմել  Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության <<Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն>> ՊՈԱԿ-ի <<Տավուշ>> մասնաճյուղի առկայության կարևորությունը և ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ Լարիսա Աբազյանը և խնդրել, որ Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակչությանը ընդառաջելու, օգնելու նպատակով հատկացնել տարածք իրենց գործունեությունը իրականացնելու նպատակով: Ապա համայնքի ավագանին ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով և <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, հաշվի առնելով Նոյեմբերյան համայնքի տարածքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության <<Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն>> ՊՈԱԿ-ի <<Տավուշ>> մասնաճյուղի առկայության կարևորությունը և ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ Լարիսա Աբազյանի 25.06.2018 թվականի դիմումը՝ 

 ՈՐՈՇՈՒՄ Է

  1. Նոյեմբերյան քաղաքի Գագարինի փողոց թիվ 1 հասցեում գտնվող Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող ոչ բնակելի շենքային տարածքից 8.7 քմ տարածք 3 (երեք) տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության <<Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն>> ՊՈԱԿ-ի <<Տավուշ>> մասնաճյուղին, ՊՈԱԿ-ի կողմից մատուցվող ծառայությունները Նոյեմբերյանի տարածաշրջանում իրականացնելու նպատակով:
  2. Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner