2018 թվականի N_ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ,,ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ,, ՊՈԱԿ-Ի ,,ՏԱՎՈՒՇ,, ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ | Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի 3-րդ մասով և <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, հաշվի առնելով Նոյեմբերյան համայնքի տարածքում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության <<Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն>> ՊՈԱԿ-ի <<Տավուշ>> մասնաճյուղի առկայության կարևորությունը և ՊՈԱԿ-ի ներկայացուցիչ Լարիսա Աբազյանի 25.06.2018 թվականի դիմումը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
- Նոյեմբերյան քաղաքի Գագարինի փողոց թիվ 1 հասցեում գտնվող Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող ոչ բնակելի շենքային տարածքից 8.7 քմ տարածք 3 (երեք) տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության <<Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն>> ՊՈԱԿ-ի <<Տավուշ>> մասնաճյուղին, ՊՈԱԿ-ի կողմից մատուցվող ծառայությունները Նոյեմբերյանի տարածաշրջանում իրականացնելու նպատակով:
- Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:
|
| ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ԱԲԱԶՅԱՆ
| | | Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
| | |