Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հաշվի առնելով Նոյեմբերյան համայնքի համար հնձիչներ ձեռքբերելու անհրաժեշտությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Հասարակական նշանակության կանաչ տարածքների բարկարգման ու պահպանման նպատակով Նոյեմբերյան համայնքի 2025 թվականի բյուջեից Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան, Այրում քաղաքների և բնակավայրերի համար հնձիչների ձեռքբերման գնումը՝ 1350000 ՀՀ դրամ արժողությամբ ծախսերը կատարել մեկ անձից: |