Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Մրցույթային կարգով վարձակալության տրամադրել ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող 0.422 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (ծածկագիր 11-004-0290-0040), նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, հողատեսքը` արոտավայր): 1) 0.422 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի վարձակալության վարձավճարի մեկնարկային գին սահմանել տարեկան 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ:
2) Վարձակալության ժամկետ սահմանել 10 (տասը) տարի:
3) Վարձակալության տրամադրման գործընթացն իրականացնել 1 (մեկ) տարվա ընթացքում: 4) Տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության: |