Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների պահանջներով և հաշվի առնելով, որ բնակելի տունը և օժանդակ շինությունը չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, ինչպես նաև հաշվի առնելով Արտակ Էլիզբարյանի տրված դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան գյուղի 1-ին փողոց, 1-ին փակուղի 2 հասցեում գտնվող (ծածկագիր 11-050-0053-0044) Արտակ Վոլոդյայի Էլիզբարյանին պատկանող 0.16 հա մակերեսով հողամասին կից ավել օգտագործվող 0․02994 հա մակերեսով (հողամասի ընդհանուր մակերեը՝ 0.18994 հա) հողամասի նկատմամբ ճանաչել Արտակ Վոլոդյայի Էլիզբարյանի (ծնված՝ 24.10.1971 թվականին) սեփականության իրավունքը:
- Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան գյուղի 1-ին փողոց, 1-ին փակուղի 2 հասցեում գտնվող (ծածկագիր 11-050-0053-0044) Արտակ Վոլոդյայի Էլիզբարյանին պատկանող հողամասում առկա (ներքին մակերեսով) բնակելի տան (71.15 քմ մակերեսով, կառուցված 1998 թվականին), բնակելի տան՝ Բ/Պ կամ Ա/Հ (30.40 քմ մակերեսով, կառուցված 1998 թվականին), բնակելի տան բ/պ կամ ա/հ (1.60 քմ մակերեսով, կառուցված 1998 թվականին) և փռան (5.80 քմ մակերեսով, կառուցված 1998 թվականին) նկատմամբ ճանաչել Արտակ Վոլոդյայի Էլիզբարյանի (ծնված՝ 24.10.1971 թվականին) սեփականության իրավունքը:
|