Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 26 մայիսի 2016 թվականի N 550-Ն որոշումով և հաշվի առնելով Գայանե Վաչագանի Թանդիլյանի կողմից ներկայացված դիմումը՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Տալ համաձայնություն Նոյեմբերյան համայնք, գյուղ Կողբ, 52-րդ փողոց 4/4 հասցեում գտնվող 11-041-0077-0071 կադաստրային ծածկագրով 0․01681 հա մակերեսով բնակավարերի հասարակական կառուցապատման հողամասը ուղղակի վաճառքով օտարելու Գայանե Վաչագանի Թանդիլյանին՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող 11-041-0077-0070 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի ընդլայնման նպատակով:
2. Օտարվող հողամասի ուղղակի վաճառքի գին սահմանել կադաստրային գնին համապատասխան` 1 քմ մակերեսի համար 514․8 ՀՀ դրամ: |