Այսօր: Ուրբաթ, 6 Հունիսի 2025թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 108
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 191-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՐԱՐԱՏ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐԵԼԱՀՈՂԸ ՊՏՂԱՏՈՒ ԱՅԳԻ ՓՈԽԱԴՐԵԼՈՒՑ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՎԱՐՁԱԿԱԼԻՆ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 627-րդ հոդվածով և  հիմք ընդունելով վարձակալ Մեխակ Նարիմանի Հարությունյանի դիմումը՝ վարձակալության իրավունքով իրեն պատկանող 11-055-0366-0002 կադաստրային ծածկագրով հողամասում իր կողմից հիմնված այգին գնելու վերաբերյալ՝

 

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

  1. Տալ համաձայնություն ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Պտղավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող 11-055-0366-0002 կադաստրային ծածկագրով 3.61938 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը ցածրարժեքից՝ գյուղատնտեսական նշանակության վարելահող,  բարձրարժեք՝ պտղատու այգի (կորիզավոր) փոխադրելուց հետո վարձակալ և վարձատու փոխադարձ համաձայնությամբ վարձակալության պայմանագրում կատարել կետի փոփոխություն՝ վարելահողը դարձնել պտղատու այգի (կորիզավոր), ինչպես նաև ավելացնել գնման պայման ընդհանուր՝ 3.61938 հա հողամասի համար՝ 36193,8x329=11908000 ՀՀ դրամ արժեքով:
  2. Առաջին կետում առաջադրված փոփոխությունները կատարելուց հետո 11-055-0366-0002 կադաստրային ծածկագրով 3.61938 հա մակերեսով հողամասը 11908000 ՀՀ դրամ արժեքով՝ ուղղակի վաճառքով, վաճառել վարձակալ Մեխակ Նարիմանի Հարությունյանին:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԱՐԵԿ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(673.73 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner