Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 627-րդ հոդվածով և հիմք ընդունելով վարձակալ Մեխակ Նարիմանի Հարությունյանի դիմումը՝ վարձակալության իրավունքով իրեն պատկանող 11-055-0366-0002 կադաստրային ծածկագրով հողամասում իր կողմից հիմնված այգին գնելու վերաբերյալ՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
- Տալ համաձայնություն ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Պտղավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող 11-055-0366-0002 կադաստրային ծածկագրով 3.61938 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը ցածրարժեքից՝ գյուղատնտեսական նշանակության վարելահող, բարձրարժեք՝ պտղատու այգի (կորիզավոր) փոխադրելուց հետո վարձակալ և վարձատու փոխադարձ համաձայնությամբ վարձակալության պայմանագրում կատարել կետի փոփոխություն՝ վարելահողը դարձնել պտղատու այգի (կորիզավոր), ինչպես նաև ավելացնել գնման պայման ընդհանուր՝ 3.61938 հա հողամասի համար՝ 36193,8x329=11908000 ՀՀ դրամ արժեքով:
- Առաջին կետում առաջադրված փոփոխությունները կատարելուց հետո 11-055-0366-0002 կադաստրային ծածկագրով 3.61938 հա մակերեսով հողամասը 11908000 ՀՀ դրամ արժեքով՝ ուղղակի վաճառքով, վաճառել վարձակալ Մեխակ Նարիմանի Հարությունյանին:
|